Բաժիններ՝

Շոն Գարդները խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում մարդկանց հետ շփումներում պահել թափանցիկությունը

Huffington Post-­ի սյունակագիր և թվիթերյան էջի համակարգող Շոն Գարդները կարևորում է սոցիալական մեդիայի դերը մարդկանց կյանքում:

«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում Գարդներն ընդգծեց, որ սոցիալական ցանցերը մարդկանց կապում են միմյանց, համագործակցության հնարավորություն են տալիս:

«Իսկ համագործակցություն նշանակում է կոլեկտիվ աշխատանք: Հավաքական աշխատանքը շատ կարևոր է: Համատեղ աշխատանքի արդյունքում ավելի մեծ բաների կարելի է հասնել: Կարևոր է՝ մենք­ը, ոչ թե ես­ը: Ես­ը չի աշխատում»,­-նշեց Գարդները:

Նա խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում մարդկանց հետ շփումներում պահել թափանցիկությունը, քանի որ դա խորացնում է հարաբերությունները և վստահություն է ներշնչում: Նա ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի մարդը սոցիալական կայքում իրեն ներկայացնի այնպես, ինչպես իրականում կա, ոչ թե այնպես, ինչպես ցանկանում է լինել կամ երևալ:

Նա հավելեց, որ իր համար լավագույն հարթակը «Ինստագրամ»­ն է: Նրա խոսքով՝ օրինակ, քարոզարշավի շրջանում սոցիալական այդ հարթակում կարելի է որքան հնարավոր է շատ նկարներ զետեղել՝ օգտագործելով տարբեր հեշթեգեր:

«Երբեք մի վախեցեք ամեն օր ինֆորմացիա զետեղելուց, մի քանի հեշթեգ օգտագործելուց: «Ֆեյսբուք»­ը, «Ինստագրամ»­ը օգտագործեք միաժամանակ»,­-եզրափակեց
Գարդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս