
Հրդեհ Արմավիր քաղաքում

Մարտի 22-ին, ժամը 08:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գորկու փողոցի տներից մեկի տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 09:00-ին:
Տան տանիքում այրվել են կենցաղային իրեր՝ մոտ 4 քմ և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (2 քմ):