«Այդ դեպքում այս հայտը բերում եք, բյուջեից լրացուցիչ գումար եք ուզում, ինչո՞ւ եք ուզում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը՝ հորդորելով տեղավորվել եղած գումարի սահմաններում, մանավանդ որ, հիմնավորում չունեն. «Նախ՝ լիմիտի մեջ, երկրորդը՝ բերում եք, թե ինչ ենք արել նախկին տարիներին, ու ապացուցում եք, որ ճիշտ ենք անում»։
«Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռևս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:
«Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Փոսալցումները սկսվել են։ Փոսալցումներից բացի՝ կատարվելու են նաև հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգման աշխատանքների մրցույթներն արդեն կամփոփվեն, և կհայտարարվի նոր մրցույթ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Ինչ վերաբերում է վարկային ծրագրերին, դրանք շարունակվում են»։
ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, ապրիլի 23-ի երեկոյան, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:
«Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, ով հետևում էր ասուլիսին, վերջում հակադարձեց բոլոր վերոնշյալ պնդումներին. «Մեր հ/կ-ում բոլոր քայլերն արվում են համապատասխան քննարկումների արդյունքում, և ոչ մի ուղղորդում, պատվեր չի կատարվում։ Դուք ամբողջ ասուլիսի ընթացքում ասում եք՝ գործիք են, պատվեր են կատարում, իսկ մեզ մոտ ամբողջն անկախ փորձագետներ են անում»։
«Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա արդեն կեղտոտ է, միանգամից սկսվեն այդ աշխատանքները, եթե պետք է օժանդակել, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի. այն դեպքում, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է տրասայի վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք, կամ և այլն, և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում»։
«Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դնում նոր նախագծեր: «Ազգ-բանակ-2017» համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» ծրագիրը:
Կարեն Կարապետյանը հանձարարականներ տվեց ընդերքօգտագործման բնագավառում մոնիտորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված։
Զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
Ապրիլի 20-ին, ժամը 11.22-ին ՀՀ ԱԻն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Զովասար գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Այցերի ժամանակ բազմից 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Համապատասխանաբար կազմակերպեք այդ հսկողությունը՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է»,- ասաց նա:
«Նման մարդկանց հայրենասիրական կոչեր և քարոզներ պետք չեն: Նրանք անմիջապես զգում են վտանգը, անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում իրենց երկիրը պաշտպանելու համար: Նման վերաբերմունքի ամրապնդմանն ու խրախուսմանն են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
«Այս գոտով մեկ շաբաթվա ընթացքում անցնում եք, կարգավորում: Մանավանդ Սևանի եկեղեցի գնալու ժամանակ ավելի լավ է՝ այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների փաթեթները… եթե քամի է, օդի մեջ է, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ կոշտ, մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց նա:
ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2017 թվականի մայիսի 20-ը`շաբաթ օրը:
«Այսօրվա համաժողովն էլ հարթակ է, որն ամրացնելու է մեր հասարակության կապը զինված ուժերի հետ: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն զինված ուժերում մտավորական սպաների ներգրավման համար»,- նշեց Ս. Սարգսյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եֆրեմ Ա.-ին:
«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմեց ոստիկանության մեր աղբյուրը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Անի Գ.-ին։
Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,– հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:
Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:
Կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է ընդունել որոշում, ըստ որի՝ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը պետք է տեղափոխվի մեկ այլ օր:
Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը երեկ ծանրացվել է:
Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: «Առավոտ»-ը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել:
Մինչև վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball, Goodwin:
Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։