Լոշմանովին հանձնել են 102-րդ ռազմաբազային. նա զվարճացել է «Լաքի» գիշերային ակումբում. armtimes.com
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 19-ին, ժամը 22:50-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեից հայտնաբերվել է անհետացած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը: Նրան տեղափոխել էին Շիրակի մարզի քննչական վարչություն:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ եւ ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ: Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են տեղեկացնում՝ Լոշմանովը գիշերային ակումբում «մի լավ խմել է», ծանոթացել եւ մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ, որից հետո միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասի բնակարան:
«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմեց ոստիկանության մեր աղբյուրը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: