Բաժիններ՝

Պարզվել են Զովասար գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից մահացածների անունները. մանրամասներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 11.22-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Ծաղկասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Զովասար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗ 53» մակնիշի 19 US 705 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի ձորակը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Ն. Մ.-ը և 1991 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում մահացել են, իսկ ուղևոր՝ 1986 թ. ծնված  Մ. Կ.-ը տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները Մ. Կ.-ի և Ս. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս