Միջադեպ՝ ասուլիսի ժամանակ. «Բա դուք որտեղի՞ց եք ֆինանսավորվում….»

«Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ նախագահ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ-ն վճարվում է NED (National Endowment For Democracy)` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից։ Այնուհետև նշեց, թե ըստ իրենց հետազոտության՝ ինչ միջոցառում կազմակերպելու համար հ/կ-ն որքան գումար է ստացել վերոնշյալ կառույցից. «Իսկ EED-ից իրենք ունենք աջակցություն՝ կոնկրետ ընտրությունների հետ կապված, և պետք է ներկայացնեին հասարակական շահը։ Գրանտի մեջ նշված է, որ իրենք պետք է բարձրացնեին հատուկ մարմինների պատասխանատվության հարցը։ Նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները, և կարծում ենք, որ եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա»։

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ նրանք տարածել են դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները. «Այդ կազմակերպությունը գործիք է, օտար ուժերի շահերն է ներկայացնում։ Նրանք օտարերկրյա հիմնադրամների նպատակներն ու շահերն են ներկայացնում, և մենք կարծում ենք, որ Հայաստանում պարտադիր պետք է վերանայվի  հ/կ-ների գործունեության ձևաչափը, որի համար պատրաստվում ենք առաջարկ ներկայացնել ԱԺ»։

Լրագրողների հետաքրքրվեցին, թե իրենց ո՞վ է ֆինանսավորում, որ այսօր նման հայտարարություններ են անում, նա անորոշ պատասխանեց։ «Հ/կ-ն չպետք է զբաղվի քաղաքական ծրագրերով, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կազմակերպությունների կողմից։ «Իրազեկ քաղաքացիական միավորումը» գործում է հ/կ լիազորություններից դուրս։ Հայաստանը ԵՏՄ  կազմում ստացել է շատ դիվիդենտներ»,-ասաց նա՝ հավելելով, որ չեն ֆինանսավորվում։

Լրագրողները նկատեցին՝ ինչո՞ւ է ստանձնել ԵՏՄ պաշտպանի դերը: Ասուլիսի մյուս բանախոսը՝  «Միջազգային հումանիտար զարգացման»  փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, նշեց, որ նրանք շեղում են հասարակությանն ու սևացնում հայ-ռուսական հարաբերությունները. «Պետք է լինի անաչառ վերաբերմունք»։

Կարդացեք նաև

Իսկ Ա. Ղուկասյանն էլ հավելեց, որ «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ-ն Արևմուտքի շահերն է ներկայացնում։ Նա նաև նշեց, որ գաղափարական առումով կողմ է ԵՏՄ-ին։ Այնուհետև սկսեց լրագրողներից հետաքրքրվել, թե ով որ լրատվամիջոցն է ներկայացնում, ինչին ի պատասխան՝ ասաց. «Պարզ է»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է պարզ, ինչո՞ւ է տողատակերով խոսում, սակայն նա այդպես էլ չպատասխանեց, թե ինչ նկատի ունի։

«Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, ով հետևում էր ասուլիսին, վերջում հակադարձեց բոլոր վերոնշյալ պնդումներին. «Մեր  հ/կ-ում բոլոր քայլերն արվում են համապատասխան քննարկումների արդյունքում, և ոչ մի ուղղորդում, պատվեր չի կատարվում։ Դուք ամբողջ ասուլիսի ընթացքում ասում եք՝ գործիք են, պատվեր են կատարում, իսկ մեզ մոտ ամբողջն անկախ փորձագետներ են անում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930