Մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է
Կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է ընդունել որոշում, ըստ որի՝ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը պետք է տեղափոխվի մեկ այլ օր:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, ըստ կառավարության՝ բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում»,- ասված է հիմնավորման մեջ:
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը որոշեց մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 20-ին:
«Հաշվի առնելով, որ Երևան քաղաքում մայիսի 14-ին տեղի են ունենալու ընտրություններ, առաջարկում եմ մայիսի 20-ը սահմանել աշխատանքային օր՝ մայիսի 8-ի փոխարեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը: