Բաժիններ՝

«Սկսում ենք շատ կոշտ խոսել լիցենզիաներ հետ վերցնելու վերաբերյալ». Կարեն Կարապետյան

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձարարականներ տվեց ընդերքօգտագործման բնագավառում մոնիտորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված։

Նա նշեց, որ ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակման գնահատումը և մոնիտորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից, ու թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիտորինգը, իրականացման չափորոշիչները և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն։

«Ներկայումս մոնիտորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ Այդ իսկ նպատակով հանձնարարում եմ ՀՀ բնապահպանության նախարարին՝ երեքամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը։

Այստեղ, պարո՛ն Մանուկյան, տրամադրված բոլոր լիցենզիաները ռևիզիա ենք անում, բոլոր պարտավորությունները ներդրումների վերաբերյալ։ Մենք իրենց մի անգամ զգուշացրել ենք, ասել ենք՝ տվեք ծրագրեր, ովքեր ծրագրեր տվել են, իրենց հետ գործընկերային նստում, պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ։ Ովքեր չեն տվել, չեն արձագանքել, նույն ձևով, շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաներ հետ վերցնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս