Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է. նա փորձե՞լ է մտնել ՊՊԾ գունդ. «ՀԺ»
Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը երեկ ծանրացվել է: «ՀԺ»-ի հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել է, ծանրացվել: Այսպիսով, Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով: Մեժլումյանի խոսքով՝ այս նոր մեղադրանքները Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: