Քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, ապրիլի 23-ի երեկոյան, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով, ապրիլի 24-25-ը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին և 23-ին՝ երեկոյան, ապրիլի 24-ին՝ գիշերը և առավոտյան, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.10C