ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախարարությունը ներկայացրել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը:
«2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ համայնքներից և մասնավոր ներդրողների կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր, դրանցից 51-ը քննարկվել ու հավանություն է ստացել կառավարությունում ստեղծված հարթակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած 2 անձանց. պարզորոշ երևում են նրանց գործողությունները, հագուստը:
Մայիսի 7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, մայիսի 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը»:
Դանակահարված տղամարդու վիճակը ծանր էր, վերքը՝ թափանցող. ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը:
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը:
Երևանում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ հյուրանոց, իսկ Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ «Երևան» առևտրի կենտրոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին: Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս:
«Մեր նախարարության գերակա խնդիրը ՀՀ տարածքների համաչափ զարգացման խնդիրն է, տարածքներում ՀՆԱ աճի ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումը, դրան զուգահեռ՝ երկրում տարաբնույթ բևեռների ստեղծում, որը կկայունացնի երկրի դեմոգրաֆիան»։
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը մահացել է։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացրին Առաջին տիկնոջ գրասենյակից:
Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ուշադրություն. ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է։
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում:
Մայիսի 5-ին, ժամը 00:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 6-ին՝ ժամը 00:08-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոչ հիմնական համարվող շինության տեղադրման համար իրավասու մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից տրամադրվում է համապատասխան (տեղադրման) թույլտվություն, իսկ շենք-շինությունների թվին դասվածների համար` շինարարության թույլտվություն:
Ապրիլյան պատերազմի մասնակցին պետությունը չի բուժում: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Դրաստամատ Կանայան» մեդալակիր, գյումրեցի Յաշա Նալբանդյանն ասում է, որ առողջական խնդիրներ ունի:
Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը սենց եմ պահում:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ըստ Զինապարտության մասին օրենքի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից կարող են օգտվել այն զորակոչիկները, որոնք համապատասխանում են ստորև նշվող խմբերին:
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:
168.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Սվետլանա Մանուկյանը պնդում է, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին աշխատել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանի համար, սակայն մեկ ամսվա աշխատանքի համար չի վարձատրվել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Ալավերդի քաղաքի բնակիչ Ալբերտ Հ.-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գագիկ Կ.-ի հաղորդումների հիման վրա: