Հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 25.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

2017 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը 334.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031