Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի կալանավորումը ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին:
Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։
Նոր հանցադրվագներ բազմաթիվ գյուղացիների խաբած և կեղծ փողերով գառ ու ոչխար ձեռք բերած եռյակի գործունեությունից։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 4-ին ընդունել է «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999», «Միսիս գլոբ-2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև զբոսաշրջության ոլորտում ակտիվո համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:
Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել ու գրել… թեկուզ անորոշ հասցեով։
Հայաստանում 2016 թվականի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս:
Ծաղկաձորում մեկնարկել է «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում են զորամասերի հրամանատարների` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր սպասավորները, զինվորական հոգեբաններ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանը:
Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։
Վրաերթ, փախուստ, հայտնաբերում։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
««Ելքն» ընդդիմադիր հատվածում առաջինն է լինելու, «Երկիր Ծիրանին» շնորհանդեսային նպատակ ունի, ինչը բնական է, ընտրություններն էլ լավ առիթ են, որ կուսակցությունը ներկայացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել: Մուշ 2 թաղամասի 51 շենք 31 բնակարանում, գիշերը ժամը 02.00-ի սահմաննրում, նախնական տվյալներով գազի արտահոսքն է դարձել պայթյունի պատճառ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի ճանապարհին մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը պարզելու ուղղությամբ։
«Վերջին 5 տարում մի փաստաթուղթ ցույց տվեք, որ ես կարտոֆիլի ներկրմամբ եմ զբաղվել։ Մեր ֆերմերները զբաղվում են, այո, ուղղակի տարբերությունն այդ մարդիկ չեն հասկանում։ Մեր առաջարկից հետո վարչապետը հանձնարարական տվեց Գյուղնախարարությանը, վերջինս դա մտածված ձախողեց»։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
«Միգրացիայի առումով հեղափոխական միտումներ չկան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ 2002-2007 թթ. Հայաստանից տարեկան հեռացել է 25-26 հազար մարդ, հետագա տարիներին՝ մինչև 2015 թ.՝ տարեկան 29-30 հազար:
Մայիսի 4-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի թիվ 51 շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս.Օհանյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից երկուսը՝ Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, տեղում մահացել են, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Իսկ երեխաների հորական տատիկը՝ տիկին Արմինեն, ասել է. «Լավ են, նոր լսեցի, որոշների ապարատները կհանեն, ինքնուրույն կշնչեն։ Հավատում ենք, որ ամեն բան լավ է լինելու, մենք մեր երեխաների հետ դուրս ենք գրվելու»։
Մայիսի 5-9-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 16.05-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վարդան Ղ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը տոլմա ուտելու հետևանքով: