
«Տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել». ոստիկանություն

2017 թվականի մարտի 10-ին, ժամը 5:09-ին, ինքնությունները չպարզված երկու անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը լինգով բացելով՝ մուտք են գործել «Հայփոստ-հյուսիս» մասնաճյուղի Վանաձորի Չուխաջյան 6 հասցեում գտնվող թիվ 2018 փոստային բաժանմունք, այնտեղից զգալի չափերի հասնող գողություն կատարել, իսկ ազդանշանային համակարգերի միանալուց հետո դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած 2 անձանց. պարզորոշ երևում են նրանց գործողությունները, հագուստը:
Տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0322-5-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկությունը տրամադրող անձի գաղնիությունը երաշխավորվում է: