«Համայնքապետը պետք է սեփական եկամուտների հաշվին մեծացնի իր համայնքի բյուջեն». Դավիթ Լոքյան

«2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ համայնքներից և մասնավոր ներդրողների կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել թվով 157  ներդրումային ծրագիր, դրանցից 51-ը քննարկվել ու հավանություն է ստացել կառավարությունում ստեղծված հարթակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նա նշեց, որ ներկայացված ծրագրերից շուրջ 20-ը վերադարձվել է ներդրողներին՝ հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով. «Միաժամանակ, զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարների հետ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում թվով 8 ծրագիր առանձնացվել են պետության օժանդակության կամ վարկավորման նպատակով»։

«Համայնքը չպետք է գոյատևի միայն պետությունից ստացած դոտացիայով, համայնքապետը պետք է մեծացնի իր համայնքի բյուջեն՝ սեփական եկամուտների հաշվին։ Այս գործընթացը շարունակվում է, և համայնքների ավագանիները քննարկում են  համայնքային բյուջեներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերը»,- ասաց նա։

Հարցին, թե համայնքների խոշորացման դեպքում երեխաներն ինչպե՞ս են մի գյուղից մյուսը տեղափոխվելու, նա պատասխանեց, որ Կոտայքի և Գեղարքունիքի խոշորացող համայնքներում բազմաթիվ քննարկումներ են եղել, և հասկանալի է դարձել, որ անիմաստ է պահել իրարից 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դպրոցներ, որոնցից մեկում կա ընդամենը 9 աշակերտ, մյուսում՝ 19 կամ 27. «9 աշակերտ պահելով, ուսուցիչների համապատասխան կազմ չունենալով՝ այդ երեխաներին նորմալ կրթություն չի ապահովվում։ Լինում են դեպքեր, երբ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի աշակերտները միասին պարապում են հայոց լեզու, մյուսները՝ միասին՝ բնագիտություն. Այսպես՝ մնացած բոլոր առարկաները։ Լուծումը հետևյալն է. համայնքը և դպրոցը ձեռք են բերում լավագույն փոխադրամիջոցը՝ այդ 9 երեխային և ուսուցիչներին փոխադրելու հարևան համայնք, որտեղ ուսուցիչը կշարունակի դասավանդել։

Նա նաև նշեց, որ կլինեն աշխատողներ, որոնք կկորցնեն աշխատանքը. «Օրինակ՝ պահակը, դպրոցի դռնապանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031