
Վթար Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին. 3 երիտասարդների վիճակը ծանր է

Մայիսի 6-ին՝ ժամը 00:08-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին «Lexus RX330» մակնիշի 34 OV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2մ) և հարվածել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Լ. Ս.-ը և 2 ուղևորներ՝ 1994 թ. ծնված Կ. Գ.-ը և 1993 թ. ծնված Ա. Խ.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։