«Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր։ Այնտեղ ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնի արգելափակոցները հանելու խնդրին»,- ասաց Մարտիրոսյանը։
«Ի՞նչ արվեց մեր Լեզվի տեսչության հետ. նորանկախ պետության սկզբնական շրջանում այն բավական գործուն մարմին էր և ուներ լիազորություններ։ 1998թ. իջեցվեց նրա կարգավիճակը, դարձավ տեսչություն, և դրվեց ծիծաղելի մի համակարգ, այսինքն՝ գործարարը իր խանութի ճակատին մեկ միլիոն դրամանոց լատինատառ ցուցանակ է դնում, իսկ Լեզվի տեսչությունը նրանից 20 հազար դրամ տուգանք է վերցնում։ Պետության կողմից տեսչությանը պարտադրված այդ խաղը հատուկ մտածված քաղաքականություն էր»։
Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր:
«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում»:
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Շանթ» հեռուստաընկերության օպերատորի վիճակն այժմ կայուն է. «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից չբացառեցին, որ առաջիկայում Ադրբեջանի արձակած կրակոցներից վիրավորում ստացած օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը կտեղափոխվի Երեւան:
Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել:
Մայիսի 12-ին և 14-ին, մայիսի 15-ին շրջանների զգալի մասում, մայիսի 16-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նրա խոսքով՝ այդ պահին երեխան արթնացել է, լաց է եղել, նրան հանգստացնելուց հետո վերադարձել է, տեսել է՝ ոստիկանները սկեսրայրի հետ հանգիստ զրույցում են ու ասում են, որ ուզում են համագործակցել:
Մայիսի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Արտեմ Հ.-ն:
«Ես լավ եմ, օպերատորին վիրահատել են: Նա Ստեփանակերտի հոսպիտալում է», – ասաց Արշակ Զաքարյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` սիրված երգիչ Ձախ Հարութը, ժամանել է Երևան:
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Տավուշի մարզի Տեղ գյուղից էր:
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Դիտորդների նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ 10.05.2017թ. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է:
«Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում:
Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Մայիսի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:
2011-ի ն մեքենա եմ գնել, որի սեփականատերը գույքահարկ վճարած չի եղել , իսկ ես չեմ իմացել այդ մասին: Օրենքով սահմանված կարգով բոլոր վճարումները մեքենան գնելուց հետո կատարել եմ, բայց քաղաքապետարանը ինձ դատի է տվել՝ 100.00 դրամ բռնագանձելու պահանջով, քանի որ նախկին սեփականատերը պարտք է ունեցել:
ՀՀ կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: