Բաժիններ՝

«Մեր երկրի փորձը ԵՄ-ում համարվել է լավագույններից մեկը». Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման ծրագրի մասին

«Մեր նախարարության գերակա խնդիրը ՀՀ տարածքների համաչափ զարգացման խնդիրն է, տարածքներում ՀՆԱ աճի ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումը, դրան զուգահեռ՝ երկրում տարաբնույթ բևեռների ստեղծում, որը կկայունացնի երկրի դեմոգրաֆիան։ Մեր երկրում ունենք տարածքներ, որտեղ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն անցնում է 2000 դոլարից այն դեպքում, երբ երկրի միջինը 3500 դոլար և ավելին է, իսկ Երևանում՝ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն 2.5 անգամ գերազանցում է ծայրամասային տարածքների մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ  կառավարությանն են ներկայացրել ռազմավարություն, թե ինչպես է լինելու մարզերի զարգացումն առաջիկա տասը տարիների համար։

«Մենք այլևս պատահական լուծումներ չենք տալու այս կամ այն տարածքում ջրագիծ կամ մեկ մեկ այլ հարց կարգավորելու խնդրին»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ առանցային 3 կարևոր օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ. «Միջհամայնքային միավորների մասին օրենքի ընդունում, Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ, և Վարչատարածքային բաժանումների մասին օրենքում փոփոխություններ։ Շատ համայնքներում տեսնում ենք անկատար ծառայություններ, որի պատճառը մարդկային կապիտալի բացակայությունն է»։

Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ նախատեսվում է ևս 32 խոշորացված համայնքի ձևավորում։ Դրանք տեղի կունենան ՀՀ 8 մարզերում. Նախատեսվում է միավորել 384 համայնք։

Կարդացեք նաև

«Խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ ձև են և համայնքներում բերել են լուրջ, արդյունավետ կառավարման։ Մեր երկրի փորձը ԵՄ-ում համարվել է լավագույններից մեկը»,-ասաց Դ. Լոքյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս