Բաժիններ՝

«Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ պայքարում». Արթուր Դավթյան

«Անարդարության դեմ բնականաբար, անարդարությամբ չենք կարող պայքարել: Անարդարության դեմ պայքարելու ենք օրենքով նախատեսված միջոցներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով անարդարության դեմ Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմին և թե ինչ միջոցներով են պայքարելու:

Ըստ նրա` հիմնավոր չէ պնդումը, որ բոլոր պաշտոնյաները հարստանում են. «Համընդհանուր գնահատականներ տալու փոխարեն` ես ունեմ իմ լիազորություններն իրականցնելու օրենքով նախատեսված հիմքերը»:

«Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք այդ պայքարում»,- հավելեց Ա.Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս