
Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին մոլորվել է

Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: