![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/meqena-cex.jpg)
Հուլիսի 7-ին, ժամը 23:26-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաբլուր-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: