Բաժիններ՝

«Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայնությունը զրոյացված է». գլխավոր դատախազ

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կոռուպցիայի առումով ի՞նչ վիճակ է դատական համակարգում. «Ես շարունակում եմ ստանալ բազում նամակներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը դատարաններում կոռուպցիոն երևույթներին է վերաբերում»։

«Կոնկրետ Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայնությունը զրոյացված է։ Ես վստահորեն եմ դրա մասին հայտարարում։ Ոչ մեկս չենք կարող երաշխավորել, որ 337 դատախազից որևէ մեկը որևէ մի օր չի կարող ներգրավվել դրա մեջ, բայց մի բան խոստանում եմ՝ եթե որևէ մեկի դեպքում այդ հանգամանքը կբացահայտվի, օրենքի խստագույն պատասխանատվությանը նա կենթարկվի»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Դավթյանը։

Ինչ վերաբերում է կալանքի վերաբերյալ Զոհրաբյանի հարցին, նա ասաց, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննարկվում է կալանքի կիրառման հիմքերը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գլխավոր դատախազի փոխարեն՝ ինքն այդպես չէր հայտարարի, թե Դատախազության համակարգում կոռուպցիան զրոյացված է. «Երկրորդ, կրկնում եմ՝ բազմաթիվ են դեպքերը, երբ  հենց անկապ տեղը՝ կալանքը՝ որպես խափանման միջոց  են ընտրում։ Չե՞ք կարծում, որ այս համակարգում պետք է փոփոխություն անենք, որ նման վճիռ կայացրած դատավորները կամ կալանքը անհարկի կերպով խափանման միջոց ընտրածներն իրենց անձնական միջոցներից պիտի փոխհատուցեն, և ոչ թե՝ այդ վճիռների բեռը դնեն հարկատուների վրա»։

Դավթյանն էլ նշեց, որ ոչ թե կոռուպցիայի զրոյացման մասին է խոսել, այլ կոռուպցիոն ռիսկերի։ Ինչ վերաբերում է կալանքին, նա ասաց, որ, եթե Զոհրաբյանն ունի կոնկրետ օրինակներ՝ ինքը պատրաստ է քննարկել ցանկացած այդպիսի վիճակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս