Վիճաբանության ժամանակ ականջախեցին կտրել է. «Փաստինֆո»
Առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ինչպես նաև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեջ մեղադրվող Արթուրն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
«Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Արթուրի պաշտպան Ռոման Կոնինյանից: Քրեական գործն արդեն դատարանում է, սակայն պաշտպանն այս փուլում չցանկացավ մեղադրանքի ծավալի և դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել:
Արթուրին վերագրվող արարքը տեղի է ունեցել այս տարի հունվարի 14-ին, և համաձայն մեղադրանքի՝ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Արթուրը ընկերների հետ ծեծի է ենթարկել Տիտանյանին, որից հետո Արթուրը, օգտվելով Տիտանյանի անօգնական վիճակից, իր մոտ գտնված սառը զենք հանդիսացող դանակով կտրել է նրա ձախ ականջախեցին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։