Լրատվամիջոցը ներկայացրել էր, որ դեսպանը, որը հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից:
Պարզվել էր, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին:
Շատ տարիներ առաջ եկեղեցիներում կարելի էր 5 դրամով մոմ գնել։ Վերջին 10 տարում Հայաստանում մոմի գինը 5-10-ից աճել է մինչև 60 դրամ։ Այդքան արժեն ամենաէժանագին մոմերը: Ի՞նչն է թանկացել՝ պարաֆի՞նը, թե՞լը, թե՞ օրհնությունը:
Պարզվել էր, որ զինակոչիկի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերված եղել: Սա նշանակում է, որ նման գանգատների դեպքում զորակոչիկը պետք է ուղարկվեր սրտի ավելի խորացված հետազոտության, ինչը, սակայն, չի արվել:
Հարցին՝ ձեր եղբոր սանիկն էլ կապ չունի՞, Դավիթ Համբարձումյանն ասաց, որ կդժվարանա այդ մասին որևէ բան ասել: «Ես սպասում եմ իրավապահների վերջնական գնահատականին, որպեսզի հասկանամ, թե ինչ է եղել իրականում»,- հավելեց Համբարձումյանը:
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Փրկարարները գետնին ընկած՝ որովայնի և ոտքի շրջանում կտրած վերքերով, հայտնաբերել են 1971 թ. ծնված Ս. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Օգոստոսի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
«18-20 տարեկան տղաները, իրենց երիտասարդ հրամանատարների հետ միասին կանգնած լինելով հակառակորդին դեմ հանդիման, երբեմն նաև կյանքի գնով են պահպանում հայրենիքի սահմանների անառիկությունը: Դրանից բարձր հայրենասիրություն, կարծում եմ գոյություն չունի»:
Օգոստոսի 22-ին Ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացուց դիմում է ստացվել, որ մեկ շաբաթ առաջ ինքն ինքնասպանություն կատարելու նպատակով խմել է դեղորայք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկատվական հոլովակներ է ներկայացրել հացամթերքի և մսի տեղափոխման նոր կարգի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում:
Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու առևտրի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
Օգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին: Ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր:
Իրականում նման մոտեցումները փչացնում են բարեփոխումների ողջ ընթացքն ու պատճառ են դառնալու, որ այդքան ռեսուրսն ու ջանքերն ի հօդս ցնդեն ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով: Իսկ նման մեթոդներով վարչապետի առաջընթաց ապահովող որոշումները հիշեցնում են ռուսական թևավոր խոսքը՝ «хотели как лучше, а получилось как всегда»։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը պարբերաբար լքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքը, իսկ ՔԿՀ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, հաստատապես տեղեկացված լինելով այդ մասին, միջոցներ չեն ձեռնարկել՝ նրա ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Էրեբունու բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 13:45-ին, Մ.Խորենացու փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մրազ Օ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Փաստաբան Ռուստամ Բադասյանն ու Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Նոր Կյանք համայնքում 2000-2016 թթ. տեղի ունեցած խախտումների և չարաշահումների և դրանց իրավական հետևանքների մասին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշիյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սևանի բնակիչ Սևակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու նախաձեռնության մասին՝ Մ. Տեր-Գուլանյանը նշեց, որ դա պետք է վերաբերի ոչ միայն Երևանին, այլև ամբողջ հանրապետությանը, և դրանով պետք է զբաղվի մտավորականների խումբը:
Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: