Ավանցին ինքնասպանություն կատարելու նպատակով խմել է դեղորայք, այնուհետև՝ Ոստիկանություն դիմել
Օգոստոսի 22-ին Ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացուց դիմում է ստացվել, որ մեկ շաբաթ առաջ ինքն ինքնասպանություն կատարելու նպատակով խմել է դեղորայք: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
Մեզ տեղեկացրին, որ հաղորդում տված քաղաքացին 1953 թվականին ծնված տղամարդ է: Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է նա այդ քայլին գնացել՝ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից մեզ միայն պատասխանեցին, որ այս պահին հետաքննություն է կատարվում, և հետաքննությամբ կպարզվի: Նշենք նաև, որ հաղորդում տվողն Ավանի բնակիչ է: