«Что это такое? Ով պատգամավոր չի ընտրվում, հանկարծ հարձակվում է հայոց լեզվի վրա». Մերուժան Տեր-Գուլանյանը՝ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին
Այսօր գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց հավաքել բոլոր հին բոլշևիկյան «աստվածների» արձանները և ստեղծել մերժված արձանների թանգարան: Խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու նախաձեռնության մասին՝ Մ. Տեր-Գուլանյանը նշեց, որ դա պետք է վերաբերի ոչ միայն Երևանին, այլև ամբողջ հանրապետությանը, և դրանով պետք է զբաղվի մտավորականների խումբը:
«Բանը հասել է նրան, որ ինչ-որ մարդիկ հայտարարում են, թե հայոց լեզուն աղքատ է, և Հայաստանի անունը պետք է փոխել, դնել Արմենիա. Что это такое? Ով պատգամավոր չի ընտրվում, հանկարծ հարձակվում է հայոց լեզվի վրա, այդպես չի կարելի»,- նշեց Մ. Տեր-Գուլանյանը՝ ակնարկելով նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրերս արած աղմկահարույց հայտարարությունը` հայոց լեզվի և Հայաստանի անվան հետ կապված:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: