ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12:08-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զարգարյան փողոցի թիվ 27 շենքի 15-րդ բնակարանում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:
Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ նման խոստում տալու պրակտիկա կիրառվում է տարբեր երկրներում ՝ ծայրահեղ դեպքերում, առանձնապես վտանգավոր հանցագործներին բացահայտելու համար:
Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։
Գրության մեջ նշվել է, որ՝ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով սահմանված չէ արգելված իրերի ցանկը։
«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ աղջիկը մահացել է երեկ ժամը 21:00-ի սահմաններում:
2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով:
2017թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 31-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ՝ հայհոյելու պատճառով, վիճաբանել է իր մորեղբոր հետ, ծեծի ենթարկել նրան՝ ձեռքերով հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնին, ապա ձեռքով սեղմել պարանոցը:
Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: Այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:
Օգոստոսի 24-ին Նոր Հաճն քաղաքում փորձել են խեղդամահ անել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց և օգոստոսի 25-ին մահացել:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերու ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են:
Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:
Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Մայր և դուստր նախօրեին իրենց բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։ Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ:
Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է:
Օգոստոսի 25-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոխպատվաստումից հետո գերմանացի մասնագետի հետ քննարկվել են լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառությունը այլ ախտաբանությունների ժամանակ:
Մահացել է փաստաբան Ռուբեն Ռշտունին։
Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 24-ին` ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի Ոսկու շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շամիրամ գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է Yandex Taxi-ն: Ի սկզբանե Yandex Taxi-ն առանձնացավ Հայաստանի շուկայում նրանով, որ առաջարկեց 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրի վճարը՝ 100 դրամ:
Նախօրեին Կոմայգու տարածքում գիշերը մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Որոշ հրապարակումների համաձայն՝ մի խումբ անձինք վեճի են բռնվել նույնասեռականների հետ:
Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվում է աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրի անվանական աստղը: