Այրվել են անասնագոմի երկրորդ հարկը՝ ամբողջությամբ (մոտ 400 քմ), առաջին հարկում մոտ 25 քմ հավաբունը, 70 հատ հավ, 50 հատ ճուտ, և ջերմահարվել են անասնագոմի փայտյա կոնստրուկցիաները:
«Օգոստոսի 25-ին` 20:15 ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2001 թվականի ծնված մի աղջիկ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:
ՀՀ տրանսպորտային համակարգի մասին խոսելիս մշտապես կարևորվել է վարորդների առողջական վիճակին մշտական ուշադրությունը: Այս պոլիկլինիկան, որն զբաղվում է հենց համակարգի աշխատողների առողջությամբ, խիստ կարևոր օղակ կարող էր դառնալ: Սակայն կառավարությունը հիմնարկի «առողջացման» ամենաուղիղ ճանապարհը բռնեց՝ մասնավորեցում:
Օգոստոսի 24-ին` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոններից մեկը, ինչից հետո ժամը 14:15-ի սահմաններում կատարել է փախուստի փորձ:
Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:
Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: Տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 25-ին` ժամը 20:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին` ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00 կդադարեցվի ջրամատակարարումը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 8.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Արտաշատի բանկոմատներից մեկից փորձել են գումար հափշտակել: Տեսագրող սարքն արձանագրել է:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 10.50-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Բյուրեղավան քաղաքի Ս.Վարդանյան փողոցի թիվ. 22 շենքից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ս/թ օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Բնակատեղիի հյուսիսից-հարավ ձգվող պարսպի ճարտարապետական կառուցվածքն ամբողջությամբ հասկանալու համար պեղվել է նրա մի հատվածը: Պարզվել է, որ այն թույլ հիմքերի վրա է եղել կառուցված, շատ արագ և, ըստ երևույթին, պաշտպանական նպատակ է ունեցել:
Ընդհանուր առմամբ՝ հափշտակվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնցից 123-ը՝ Արագածոտնի մարզում, 56-ը՝ Արմավիրի մարզում: Հափշտակված մանր եղջերավոր անասունների մի մասը հայտնաբերվել է, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել տուժողներին։
Օրերս տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Սպայական պաշտոններում նշանակվելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է 26 մարդ, որոնցից 10-ը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության նվազագույն շեմը և չեն մասնակցել հետագա փուլերին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 24-ին՝ ժամը 19.20-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով:
2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն և Ս. Մ.-ն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից և խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը` վիճաբանել են Ն. Թ.-ի և Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել և հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Երբ չորս տարի առաջ Բրիտանական խորհուրդն սկսեց «Պար՝ առանց սահմանների» ծրագիրը, Հայաստանում ներառական արվեստի մասին խոսելը չափազանց հավակնոտ էր: Ներառական պրոֆեսիոնալ պարային հայկական առաջին խումբը մինչ այժմ երկու առաջնախաղ է ունեցել, որոնք ներկայացվել են ՄԹ-ում, Վրաստանում և Ղազախստանում ու նախատեսում է հանդես գալ ևս մեկ շրջագայությամբ:
Երևան քաղաքի Շիրակացու փողոցից` «Էվրիկա» սուպերմարկետի մոտից, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Լուսերես Խ.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին հանցակցելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ:
Տեսանկարահանող սարքն արձանագրել է կնոջ ոսկյա շղթան կողոպտողին: Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի մեղադրանքով:
Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած:
Օգոստոսի 25-ին, ժամը 16:30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
Այրվել է «Սլոներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի էլ. ենթակայանը և մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Ավելի վաղ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է:
«Երեկ ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ 1939 թվականին ծնված մի տղամարդ կախվել է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը: