
Ուշադրություն. օգոստոսի 24-ից 28-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն: Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.40C (1993 թ.)
• օդի նվազագույն ջերմաստիճան՝ 16.20C (2002 թ.)
• օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.60C