ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել հայազգի Ռուբեն Կիրակոսյանը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում:

Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրանց ֆինանսական ակտիվների սառեցում և վիզային սահմանափակում: Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ Իրինա Խուիշը, Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը և Անդրեյ Սերբինը: Ցուցակում է հայտնվել նաև ռուսական «Գեֆեստ-Մ» ընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապ ունի Korea Tangun Trading Corporation-ի հետ: Ըստ այդ տեղեկության, Ռուբեն Կիրակոսյանն էլ, իր հերթին կապ ունի «Գեֆեստ-Մ»-ի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031