Բաժիններ՝

Երգիչ Մհերին վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ երգիչ Մհերին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Մհեր Անդրանիկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասվում է նախագահ Սարգսյանի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս