Բաժիններ՝

Մարտին Վարդազարյանը պարգևատրվել  է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պարգևատրվել  է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր Մարտին Ցոլակի ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930