Բաժիններ՝

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհվել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերժիկ Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս