Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն Արամեին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգիչ Արամեին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արամ Մարատի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ (Արամե) շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս