Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Դրանում ասվում է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:

Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս