Բաժիններ՝

Առինջ գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դ թաղամասի 32-րդ փողոցի Լ. Հ.-ի թիվ 32 տան բակում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ, մոտակայքում վառելափայտ և բուսածածկույթ:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 36 քմ), մոտ 3 խմ վառելափայտ, մոտ 2000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 20 պտղատու ծառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս