
Վթարային ջրանջատում Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Դիլիջան քաղաքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 07.00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 07.00-ն դադարեցվել է Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Իվանովո, Կալինինի, Մյասնիկյան, Սայաթ-Նովա, Արցախի, 26 Կոմիսարների, Շահումյան, Մխիթարյան, Հակոբջանյան, Աղայան, Մանթաշյան, Գորկու փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: