Բաժիններ՝

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:
Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Ա/Ձ Կարինե Հակոբյան

Ա/Ձ Վարդան Ավետիսյան

Նույնանման խախտումներ են հայտնաբերվել նաև անհատ ձեռնարկատերեր Վահե Զավրադյանին (ք. Երևան) պատկանող արևածաղկի սերմերի բովման արտադրամասում, որի գործունեությունը նույնպես կասեցվել է:

Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է համապատասխանեցնել արտադրությունները սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031