«Մենք վարում ենք բանակցություններ մի շարք դեղմատակարարների հետ, և շուտով, ես կարծում եմ՝ կարող ենք հանդիպել ու փաստել, որ դեղերի գները զգալիորեն իջնելու են»:
ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:
«Այսպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում: Սա երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, բուժկենտրոններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, որը պարտավոր է քաղաքացիների բողոքներն ընդունել, քննել և տալ պատասխան: Նման գործառույթ մենք չունենք, և դա պետք է ներդրվի, որից հետո եթե քաղաքացու հարցը չի բավարարվել, կամ մնացել են բաց հարցեր, լրացնում է համապատասխան ձևը և դիմում է առողջապահության ոլորտի հաշտարարին»:
Հոկտեմբերի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
«Ոչ մի երկրում նախարարությունը չի կարող առանց հասարակության աջակցության այս ծրագիրն իրականացնել և հաջողության հասնել, բայց այն, որ այս ծրագիրն ուղղակի պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլ կարծիք չկա»:
«100 տոկոսով, եթե հնարավոր է՝ նաև ավելի, ես համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որ շտապ օգնության ծառայությունները դառնան վճարովի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր:
36-ամյա ռուս կինը հայտարարել է թե մի տղամարդ իրեն բռնաբարել է:
Գ. Համբարյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը և պարոն Խորիկյանը շփվում են ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, նա պատասխանեց. «Ես նորմալ բարևում, անցնում եմ, երբ ռեկտորին տեսնում եմ: Մեր մեջ անձնական որևէ հարց չկա: Որպես ինստիտուտի աշխատող, գտնում եմ, որ պարոն Մինասյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ պետք է լինեմ: Նույնը պարոն Խորիկյանն է, մենք նույն ինստիտուտում ենք աշխատում»:
Նախաքննության ընթացքում ստացվել են կրպակի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում կրպակին, այնուհետև՝ պայուսակը ձեռքին հեռանում:
Հոկտեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղի բնակիչ 1966թ. ծնված Ղ. Ղ-ի դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչներ` 1971թ. ծնված Գ. Ս-ն և 1961թ. ծնված Ս. Չ-ն ս.թ. մայիսի կեսերին Ղ. Ղ-ից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել են ընդհանուր 2 300 000 դրամ արժողությամբ 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 2 գլուխ խոզ և մինչ օրս գումարը չեն վճարել:
«Ինձ համար ցավալի է մեր հավաքականին նման վիճակում տեսնել, սակայն հույս ունեմ, որ արդեն 2020 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում թիմն ավելի հաջող հանդես կգա: Այս անհաջողություններում ես բացարձակ չեմ տեսնում Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անհանգստացած է մսամթերքի և կարագի գների բարձրացումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Ալեքսանյանը հայտարարեց, թե թանկացումներն իրեն միշտ էլ անհանգստացնում է:
«Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը պատկերացնում է՝ ինչ է նշանակում՝ ամիսներ և տարիներ շարունակ ապրել՝ չունենալով ապահովության զգացողություն, վստահ չլինելով, թե քո կյանքին ու առողջությանն ինչ վնաս կհասցվի։ Սա շատ լուրջ հարց է»։
«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:
Նույն օրը՝ ժամը 22.55-ին բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արմինե Ե.-ն և հայտնել, որ ժամը 22.10-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են նշված հեռախոսը՝ պատճառելով նյութական վնաս:
«Այս նպատակներին հասնելու համար նախագծի փաթեթը որոշակի իրավական հայեցակարգեր է նախատեսում, որոնց որոշ մասը նորություն է մեր իրավական համակարգի համար, օրինակ՝ անհետաձգելի միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը, որոնց պարագայում առաջին դեպքում՝ ոստիկանության ծառայողը, երկրորդ դեպքում՝ անձի դիմումի համաձայն՝ դատարանը, կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել ընտանեկան բռնություն գործադրող անձի նկատմամբ, որպեսզի կանխարգելվեն այնպիսի դեպքերը, որոնք մեր պրակտիկայում մինչև հիմա հանդիպել են, և որոնք հնարավոր կլիներ կանխել, եթե այս պաշտպանական մեխանիզմներն ունենայինք այդ դեպքերի ժամանակ»,-պարզաբանեց նա։
Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:
ՇՎՏՄ-ն սպառողներին եւս մեկ անգամ կոչ է անում, ուշադիր լինել նման ապրանքներ գնելիս՝ հետեւել մակնշման առկյությանը, իսկ ապրանքի որակի առումով կասկածների դեպքում պահանջել հավաստման փաստաթուղթ։
Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ-ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Մուշեղ Մանուկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:
Տիրան Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
Չարաշահելով վարորդի վստահությունը՝ խափանված մեքենայի սրահից հափշտակել է դյուրակիր համակարգիչն ու փախուստի դիմել:
Առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով:
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչները ծանր կացության մեջ են հայտնվել: Նրանք այս տարի չեն կարողացել եկամուտ ստանալ: Համայնքի բնակիչների մեծ մասն այսօր կանգնել է վարկերը մարելու խնդրի առաջ: