Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը. պարզվել է ամուսինների վիճաբանության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու ժամանակ, վիճաբանել է կնոջ հետ, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Քննությամբ պարզվել է ամուսինների վիճաբանության շարժառիթը։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: