Բաժիններ՝

Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վայրը, հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել շարժառիթի վերաբերյալ, որն ունի մասնավոր բնույթ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս