«Առավոտ» թերթի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անդրադառնալով հարցին՝ ընդունելի երևո՞ւյթ է այն, որ պետական պաշտոնյաները մասնակցում են եկեղեցական ծիսակատարություններին, նշել է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտ քաղաքի բնակիչ` 1966թ. ծնված Է.Մ-ի վարած «ՎԱԶ-2121» և Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ` 1956թ . ծնված Վ.Ն-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները:
«Առավոտ» թերթը գրում է. «Էլիտար շենքերի պահանջարկի պակաս չկա։ Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին։
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Հունվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի Չարենցի փողոցի թիվ 7 տանը:
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարությանը վարչապետ Կարեն Կարապետյանին գրություն է ուղարկել՝ զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ, որոնց հետեւանքով նրանք հավելյալ եկամուտներ են ստանում՝ քողարկվելով ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով գազի գնի բարձրացումով (օրինակ՝ hetq.am-ի նյութը՝ «ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում», որում մատնանշված փաստերը ներկայացրել եմ առանց փոփոխության):
Հունվարի 8-ին՝ ժամը 18:12-ին, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով եւ սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ:
Հունվարի 9-ին, ժամը 02:15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Ազգային Ժողովի «ԵԼՔ» պատգամավորական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է:
Երևանում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան չի կարող վերացնել բոլոր տարիքային փոփոխությունները, սակայն կարող է փոխել տեսանելի հետևանքների մեծ մասը:
Օսակա համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, թե «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմերի արքայազները իրենց, մեղմ ասած, պարկեշտ չեն պահել:
Որքա՞ն են վճարում մարզպետարանները միջքաղաքային հեռախոսային ծառայությունների դիմաց. 4-5 տարվա ծախսերն ու բաժանորդային վճարները:
«Ես հույս ունեմ, որ 2018թ. այս անոմալ եղանակներից հետո կլինեն նորմալ տեղումներ, բնակլիմայական պայմանները տհաճ անակնկալներ չեն մատուցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով 2018 թվականից ունեցած անակնկալների մասին: Նրա խոսքով՝ նախատեսած ծրագրերով իրենք գնում են գյուղատնտեսության զարգացմանը. «Նոր ծրագրեր ունենք կազմած, որ պետք է իրականացնենք՝ կաթիլային համակարգի ներդրում, կարկտապաշտպան ցանցերի […]
Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղադրվել է Իջևանից քանդակագործ Գոռ Դավթյան հայ կնոջ կերպարով քանդակը:
Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում «ԲՄՎ X6» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանների բախման հետևանքով այսօր մահացել էր «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ աշխատակից Արեգ Դավթյանը, ևս մեկ ՃՈ ծառայող տեղափոխվել էր հիվանդանոց. քիչ առաջ նա ևս մահացել է։
2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի փառատոների և միջոցառումների 2018 թվականի օրացույցը
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն տեղափոխեցին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։
Ոստիկանության ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը: Հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, 1981 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: