2017 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
2017 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 206 հազար 649 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9 տոկոսով:
Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 192 հազար 482 մարդ՝ 1.8 տոկոսով գերազանցելով 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 մլն 448 հազար 250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3 տոկսով:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22 հազար 324 տոննա ապրանք, որը 22.1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105 հազար 664 մարդ, իսկ 2016 թվականին ուղևորհաոսքը կազմել է 12 հազար 421 մարդ:
2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 հազար 167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2 հազար 557 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: