
Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 11-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Աբովյան, Արևշատ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Վերին Դվին, Ներքին Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ գյուղերի, Նորաշեն գյուղի՝ Գայի, Սևակի, Չարենցի, Շիրազի փողոցների, «Վեդի Ալկո», «Ավշարի», «Այգեվանի» և Արարատ գյուղի գինու գործարանների, ինչպես նաև թիվ N զորամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: