Բաժիններ՝

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների նախապատրաստումը «Դիպուկահարների երկամարտին»

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել դիպուկահար զույգերի եւ խմբերի կազմում «Դիպուկահարների երկամարտ» մրցույթի մասնակցության նախապատրաստմանը: Սպաները եւ հրահանգիչները մեկ ամսվա ընթացքում հաստիքային եւ արտահաստիքային դիպուկահարների ուսուցում կանցկացնեն «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ձմեռային բարդ կլիմայական պայմաններում:

Պարապմունքների ընթացքում նոր ժամանած զինծառայողները կսովորեն անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոնները՝ Դրագունովի եւ «Վինտորեզ» դիպուկազարկ հրացաններով՝ բարձր եւ ցածր մթնոլորտային ճնշման, կողմնային քամու եւ ցածր ջերմաստիճանային ռեժիմների համար շտկումների կիրառմամբ:

Քողարկման առձեռն եւ բնական միջոցների կիրառմամբ պարապմունքներում զինծառայողները կսովորեն օգտագործել արդի հեռաչափերը, օդերեւութաբանական կայանները, ռադիոկայանները, հետախուզման եւ նավագնացագիտության համալիրները: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, գործնական պարապմունքներում ներգրավված են ավելի քան 100 դիպուկահար զինծառայողներ միավորման հրաձգային (դիպուկահարների) եւ հետախուզական ստորաբաժանումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս