Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։
Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։