Բաժիններ՝

Սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, հունվարի 14-ի գիշերը, հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ի գիշերն առանձին շրջաններում, հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, հունվարի 14-ի գիշերը, հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.20C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս