Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Դառ» կոչվող տարածքում
Հունվարի 12-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Դառ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, զոհեր տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 112-րդ կմ-ում «KIA RIO» մակնիշի 265 US 65 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և մոտ 8 մ սահել ձորակը:
Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: