Բաժիններ՝

Ջերմուկ քաղաքում ջրվեժի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 12-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ջրվեժի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Չարենցի փողոցի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 34 MA 995 պետհամարանիշի (վարորդ՝ ծնված 1974 թ. Կ. Մ.) և «Volkswagen Golf» 35 LG 412 պետհամարանիշի (վարորդ Ա. Բ.) ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս