Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում. վրաերթի ենթարկվածին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ ծառայողները. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում KIA մակնիշի 96 PM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները, սակայն վրաերթի ենթարկվածը, որը կլիներ մոտ 50 տարեկան կին, տեղում մահացել է:
Մինչ ՊՆ ծառայողները օգնություն կցուցաբերեին վրաերթի ենթարկավածին, վարորդը ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։